HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աստղիկ Խաչատրյան

Ինչ-որ մեկին պե՞տք է, որ Սումգայիթի ջարդերի մասին բարձրաձայնվի

16_02-r_sahakyan-sՀՀ փաստաբանների պալատի նախագահ, Սումգայիթյան դատավարությունների մասնակից, փաստաբան Ռուբեն Սահակյանը կարծում է, որ 21 տարի առաջ փետրվարի 27-29-ը ադրբեջանական Սումգայիթ քաղաքում հայերի նկատմամբ տեղի ունեցած ջարդերին վերաբերող դատական գործերը միտումնավոր մասնատվել են առանձին անձանց վերաբերյալ առանձին գործերի և ուղարկվել Ռուսաստանի Դաշնության տարբեր դատական ատյաններ` քննվելու, որպեսզի հայերը չկարողանան խոսել ցեղասպանության փաստի մասին: Ըստ նրա` Սումգայիթի դեպքերը ներկայացվեցին որպես առանձին խուլիգանների գործողություններ, և նրանք դատապարտվեցին զանգվածային անկարգություններ անելու մեղադրանքով: Ռուբեն Սահակյանը կարծում է, որ մինչ այսօր մենք չունենք լիարժեք տեղեկատվություն, թե ինչ է տեղի ունեցել այդ օրերին, սակայն, նա համոզված է, որ քննությունը շատ վատ է տարվել: "Դատերին վերաբերող բոլոր նյութերը Ռուսաստանում պահպանվել են: Պետք է հավաքենք ամբողջ փաստական բազան, որը եղել է ժամանակին, իրավական վերլուծության ենթարկենք, իրավական գնահատական տանք կատարվածին և, ինչպես Ադրբեջանն է ռմբահարում միջազգային ատյանները, մենք էլ նման քայլեր պետք է ձեռնարկենք, գոնե որպես հակակշիռ",- ասում է փաստաբանը: Հետքի այն հացին, թե ինչն է խանգարում դա անել, Ռ. Սահակյանը պատասխանեց. "Կուզեի ստեղծվեր մի խումբ, որը վելուծեր քրեական գործերը, կուզեի, որ բոլոր գործերը դարձվեին մեկ քրեական գործ, և դրանով կայանար հասարակական դատաքննություն, բայց դրա համար ցանկություն է պետք, դրա համար նախ պետք է գիտակցել` կա՞ դրա անհրաժեշտությունը, թե ոչ, որևէ մեկը ցանկանո՞ւմ է, թե ոչ, մեզ դրա համար չնչին ֆինանսներ են պետք, այն փողերը, որ դրսից գալիս են դատաիրավական բարեփոխումները կատարելու համար, լրիվ բավարար են, որ այդ աշխատանքն էլ կատարվի": Ռուբեն Սահակյանին մտահոգում է, որ ամեն տարի Ադրբեջանը սկսում է խոսել Խոջալուից, "ամբողջ մամուլն ուղղում է դրան, ինչ նյութեր ասես, որ չի տպագրում, ինչ միջոցներ ասես, որ չի ծախսում ու հասնում է արդյունքի": Եթե ես` այլազգիս, չիմանամ Սումգայիթի մասին, նրանց ասածներից ինչ-որ բանի կհավատամ, բայց մենք չունենք այդ նյութերը, նրանք ասում են, որ իրենց գլխին Խոջալու ենք արել, գենոցիդ ենք արել, մենք ընդամենը ասում ենք, որ հայերը միջանցք էին բացել, որ Մութալիբովին պաշտոնանակ անելու համար ադրբեջանցիներն արեցին այդ ամենը ու վերջ",- ասում է Ռ. Սահակյանը: Նա համոզված է, որ այսօր էլ "մենք կխոսենք սումգայիթյան դեպքերի մասին ու կմոռանանք, մինչև 2010 թ. փետրվարը նորից գա:"

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter