HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մոսկվայում ձերբակալված «օրենքով գող» Ջեմալ Մամոյանը ինքն իրեն հարվածել է դանակով

27_02-tiflisci-jeko1Այսօր առավոտյան ժամը 4-ին համատեղ օպերատիվ-հետախուզական աշխատանքների արդյունքում ՌԴ քրեական հետախուզության վարչության աշխատակիցները Մոսկովյան շրջանի Ուդալցովա փողոցի N 3 տան մոտ ձերբակալել են 30-ամյա «օրենքով գող» Ջեմալ Մամոյանին, ով հանցավոր աշխարհում հայտնի է «Թիֆլիսցի Ջեկո» մականունով: «Պրաիմ Կրաիմ» գործակալության փոխանցմամբ` հանցավոր հեղինակությունը տեղափոխվել է «Վերնադյան պողոտայի» ներքին գործերի բաժանմունք, որտեղ 5 ընթերակաների ներկայությամբ անձնական խուզարկության ժամանակ նրա մոտ հայտնաբերվել է 33,4 գ «հաշիշ» տեսակի թմրանյութ: Արձանագրություն կազմելուց հետո «Թիֆլիսցի Ջեկոն» ոստիկաններին խնդրել է իրեն ուղեկցել զուգարան: Մնալով առանց հսկողության` Ջեմալ Մամոյանը գրպանի փոքրիկ դանակով ինքն իրեն վնասվածքներ է հասցրել որովայնի շրջանում: Ներկայումս «օրենքով գողը» գտնվում է Սկլիֆասովսկու անվան շտապօգնության ինստիտուտում: Ըստ բժիշկների` նրա կյանքին վտանգ չի սպառնում: Իբրեւ «օրենքով գող»` Ջեմալ Մամոյանը «թագադրվել» է Մոսկվայում անցյալ տարի նոյեմբերի 6-ին` «Միլիցիայի օրվա» նախօրեին: Նրա համար երաշխավորել է կովկասցի ազդեցիկ «օրենքի գող», ազգությամբ եզդի Հասան Պապը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter