HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Դավթյան

Սյունիքում մուրացիկ երեխա չկա

Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի ամփոփագրի համաձայն` մարզում հաշվառված է երկկողմանի ծնողազուրկ 52 երեխա: Բաժնի կողմից տրված եզրակացությունների հիման վրա 2008 թ. 7 երեխա տեղավորվել է մանկատներում, իսկ որպես որդեգրողի թեկնածուներ հաշվառվել են 10 անձինք:

Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներին տրվել է եզրակացություն` մարզի 4 հատուկ դպրոցներում սովորելու համար: Միաժամանակ, եզրակացությունների հիման վրա 29 երեխաներ ԿԳ նախարարության կողմից ուղեգրվել են «Կապանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն»: Ինչպես տեղեկացրեց բաժնի պետ Նաիրա Ավանեսյանը, մարզում մուրացիկ երեխա հաշվառված չէ, բայց հաշվառված է 10 իրավախախտ անչափահաս: Վերջիներիս հետ ամենամսյա պրոֆիլակտիկ աշխատանքներ են կազմակերպվում բաժնի մասնագետների և ոստիկանության աշխատակիցների հետ միասին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter