ՀԴՄ-ների տվյալներն արձանագրել են թաքցված եկամուտները
Կապանի հարկային տեսչության աշխատակիցները, վերլուծելով ՀԴՄ-ների տվյալներով ստացված եկամուտները եւ տեսչություն ներկայացված հաշվետվությունները, պարզել են, որ տնտեսավարող մի քանի սուբյեկտներ թաքցնում են իրենց իրական եկամուտների չափը:
Միայն հունվար ամսին հսկիչներն արձանագրել են գործընթացի կանոնների խախտման 21 դեպք: Արդյունքում, որպես տուգանք պետբյուջե է վճարվել 1 մլն 725 հազար դրամ: Ինչ վերաբերում է նախարարության թեժ գծին, ապա բնակիչներից ստացված ահազանգերից երկուսը կապված են եղել Կապանում գրանցված օբյեկտների կողմից թույլ տրված խախտումներին: Սակայն պարզվել է, որ այդ օբյեկտները գործունեություն են իրականացնում մայրաքաղաքում: Այս մասին տեղեկացնում է Սյունիքի մարզպետարանի կայքէջը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել