HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անահիտ Դանիելյան

Ոռոգման նոր նախագիծ` Մարտունու շրջանի համար

«Հայջրնախագիծ» ինստիտուտի մասնագետները  ԼՂՀ կառավարության  պատվերով օրերս իրենց մշակած հերթական տնտեսական նախագիծն են ներկայացրել վարչապետ Արա Հարությունյանին: Ըստ նախագծի, ոռոգման ծրագիր է նախատեսվում Մարտունի քաղաքի, Քաջավանի եւ Կաքավաձորի տարածքում, որտեղ տարվա որոշ եղանակներին ջրի պակասը սահմանափակում են  հողագործությամբ զբաղվելու հնարավորությունները: «Հայջրնախագիծ» ինստիտուտի մասնագետներն առաջարկում են տարածքի ոռոգման համար օգտագործել խորքային ջրերը.  նախատեսվում է 22 ջրհոր փորել, 17 ավազան կառուցել, ինչի արդյունքում` կոռոգվի 737 հեկտար տարածություն: Ոռոգման նոր համակարգի առավելություններից  օգտվելու են  Մարտունի քաղաքի սեփականաշնորհված   տարածքների  հողագործները:  «Ոռոգման հնարավորությունը  ժամանակի ընթացքում փոխելու է այդ տարածքում մշակվող կուլտուրաների տեսականին` հնարավորություն է լինելու նուռ  եւ արքայանարինջ  աճեցնել»,-նշվել է վարչապետի մոտ անցկացված խորհրդակցության ժամանակ: Մեկ հեկտարի ոռոգման համար 6-7 հազար դոլարի ծախս է պահանջվում: Մասնագետների առաջարկությամբ ցանցի կառուցման աշխատանքները կիրականացվեն ըստ տեղամասերի: Փաթեթը պատրաստ կլինի  առաջիկա 15 օրվա ընթացքում, եւ այն  կդրվի մրցույթի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter