HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պարզաբանում է Վճռաբեկ դատարանի մամուլի ծառայությունը

Հաշվի առնելով լրատվամիջոցների հարցումները` ՀՀ վճռաբեկ դատարանի մամուլի ծառայությունը  պարզաբանել է, որ սույն թվականի փետրվարի 5-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունվել է «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքը, որի համաձայն՝ 2009 թվականի մարտի մեկից մասնագիտացված քրեական դատարանների, այդ թվում՝ Երևանի քրեական դատարանի լուծարման կապակցությամբ նշված դատարանների կողմից քննվող գործերը պետք է ուղարկվեն համապատասխան ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարաններ: Թիվ ԵՔՐԴ-0567/01/08 քրեական գործով (ըստ մեղադրանքի Ալեքսանդր Ռոբերտի Արզումանյանի և մյուսների` ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 3-րդ մասով և մյուս հոդվածներով) այդպիսի դատարան է հանդիսանում Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը: Հայաստանի Հանրապետության Նախագահի փետրվարի 27-ի հրամանագրով 2009 թվականի մարտի մեկից Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր է նշանակվել նշված քրեական գործով նախագահող դատավոր Մնացական Մարտիրոսյանը: Հիմք ընդունելով ՀՀ Նախագահի փետրվարի 27-ի հրամանագիրը և ղեկավարվելով 2009 թվականի փետրվարի 5-ի ՀՀ օրենքով, ինչպես նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 301-րդ հոդվածով ամրագրված դատական քննության անընդհատության սկզբունքով՝ Երևանի քրեական դատարանի կողմից որոշում է կայացվել 2009 թվականի մարտի մեկից քրեական գործը փոխանցել Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի ընդդատությանը և գործի քննությունը շարունակել դատարանի նույն կազմով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter