HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տիգրան Սարգսյանի այցը Մոսկվա

Փետրվարի 27-ին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը մեկօրյա աշխատանքային այցով մեկնել էր Մոսկվա` քննարկելու Ռուսաստանի Դաշնության եւ Հայաստանի Հանրապետության միջեւ տնտեսական համագործակցությանն առնչվող հարցերը: Բանակցությունների շարքն սկսվել էր ՌԴ Կենտրոնական Բանկի նախագահ Սերգեյ Իգնատեւի հետ հանդիպումից: Կողմերը քննարկել են ֆինանսական կայունություն ապահովելու ուղղությամբ ՌԴ Կենտրոնական Բանկի քայլերը եւ մտքեր փոխանակել համաշխարհային ֆինանսական ճգնաժամի բացասական հետեւանքները մեղմելու նպատակով երկու երկրներում ձեռնարկվող քայլերի վերաբերյալ: Հանդիպման առանցքային թեմաներից էր նաեւ Հայաստանի իրական հատվածի ձեռնարկությունների վարկավորումը Միջպետական բանկի կողմից: Այնուհետեւ երկու պետությունների տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահներ` Տիգրան Սարգսյանն ու Իգոր Լեւիտինը փակ հանդիպման ընթացքում քննարկել են գործակցության ավանդական ոլորտներին վերաբերող հարցերը, մասնավորապես` էներգետիկայի եւ տրանսպորտի բնագավառներում ձեռնարկվող քայլերի ընթացքը, ժամկետները, ընթացիկ խնդիրները: Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանատանը կայացել է սպասված հանդիպումը գործարարների հետ: Վարչապետ Տիգրան Սարգսյանը նախ ներկայացել է «Հայաստան – ապագայի ռազմավարությունը» զեկույցով, որի թեզերն ու գաղափարները հայ եւ ռուս գործարարները մեծ հետաքրքրությամբ ընդունել ու հավանություն են տվել: Անգամ ազգությամբ ռուս գիտնական Վորոնցովը, որը սերտ համագործակցել է հայ ինժեներների հետ Երեւանի ճանապարհաշինության ոլորտում, ակնարկել է. «Ես ազգությամբ ռուս եմ, սակայն հայկական աշխարհի քաղաքացի»: Գործարարները հետաքրքրվել են տարբեր բնագավառներին առնչվող խնդիրներով` էներգետիկ ոլորտի բարեփոխումներից մինչեւ ենթակառուցվածքների զարգացում, փոքր ու միջին ձեռնարկատերերին աջակցություն, արտադրության խթանում եւ տուրիզմի զարգացում հայկական աշխարհում: Տիգրան Սարգսյանն առաջարկել է սերտ համագործակցել Գործարարության աջակցման խորհրդի, Ծրագրերի իրականացման գործակալության, Օպերատիվ շտաբի եւ Զարգացման հայկական գործակալության հետ: Այս մասին հայտնում է կառավարության կայքէջը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter