HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ ապրանքաշրջանառությունն աճել է 10%-ով

28_02-sargsyan-putinՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի Ռուսաստան այցի շրջանակներում, Ռուսաստանի կառավարության ղեկավարի հետ առանձնազրույցի ընթացքում կողմերն իրենց գոհունակությունն են հայտնել երկկողմ տնտեսական հարաբերությունների դինամիկ զարգացման առնչությամբ եւ քննարկել են համատեղ հետաքրքրություն ներկայացնող հարցերը: Վլադիմիր Պուտինը նշել է, որ չնայած համաշխարհային ֆինանսական եւ տնտեսական ճգնաժամի բացասական ազդեծությանը, երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառությունն աճել է 10%-ով եւ կազմել է 900 մլն ԱՄՆ դոլար: Ռուսաստանի կառավարության ղեկավարը նաեւ հայտնել է, որ Դավոսում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ընթացքում ներկայացրել է Հայաստանի տնտեսությանն աջակցելու ռուսական կողմի ծրագրերը: Այդ օժանդակությունը շուտով կարտահայտվի ՌԴ կողմից Հայաստանին տրամադրվող կայունացնող վարկով, որի չափն է 500 մլն ԱՄՆ դոլար: Տիգրան Սարգսյանը ՌԴ իր պաշտոնակցին հրավիրել է Հայաստան եւ Վլադիմիր Պուտինը ընդունել է հրավերը, հայտնելով, որ ՌԴ երկու փոխվարչապետները, այդ թվում տարածքային զարգացման նախարար Դմիտրի Կոզակը տնտեսական գործակցության նոր էտապին անցնելու կապակցությամբ եւս կայցելեն Հայաստան:  Այս մասին տեղեկացնում է կառավարության կայքէջը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter