HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ադրբեջանի հերթական ապատեղեկատվությունը

Լեռնային Ղարաբաղում չեն հաստատում տեղեկատվությունը, թե երեք ղարաբաղցի զինծառայողներ գերի են վերցվել ադրբեջանցիների կողմից: ԼՂՀ պաշտպանության նախարարության մամլո քարտուղար Սենոր Հասրաթյանը «Ռեգնում»-ին տեղեկացրել է, որ նման տեղեկատվության չի տիրրապետում եւ ավելացրել. «Հերթական ապատեղեկատվությունն է»: Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ի՝ Աղդամի շրջանում գիշերը ռազմական հագուստով երեք հայ են գերի ընկել: Ըստ նույն աղբյուրների` հայերին բռնել են, երբ նրանք ջուր եւ ուտելիք են խնդրել: Գերիների մասին տեղեկատվությունը հաստատել էր Գերի ընկած, անհայտ կորած կամ պատանդառված քաղաքացիների գործերով ադրբեջական պետկոմիտեի քարտուղար Շաին Սաիլովը, իսկ Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունից պատասխանել են, թե նման տեղեկատվություն չունեն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter