Հայաստանում հայտնաբերվել են Բելգիայում առեւանգված մեքենաներ
Ինտերպոլի ԱԿԲ-ից հունվարի 16-ին եւ փետրվարի 5-ին ստացված տեղեկությունների հիման վրա, Հայաստանի ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության աշխատակիցները հայտնաբերել են Բելգիայում առեւանգված երկու ավտոմեքենաներ` 2007 թ. փետրվարից միջազգային հետախուզման մեջ գտնվող 27-ամյա Ալբերտ Ա.-ին պատկանող «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենան եւ անցյալ տարվա օգոստոսից հետախուզման մեջ գտնվող «Հայկազ Լուսինե» ՍՊԸ-ին պատկանող «Դեսոտ» մակնիշի ավտոմեքենան: «Կատարվում է հետաքննություն»,- տեղեկացնում է ոստիկանության մամլո ծառայությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել