Երևան տանող ճանապարհները խիստ հսկողության տակ են
Երեւան տանող հիմնական ճանապարհները գտնվում են ոստիկանների խիստ հսկողության տակ եւ գրեթե փակ են: Հայ ազգային կոնգրեսի տվյալներով, Աշտարակի Պետավտոտեսչության պահակակետում ՊԱՏ 7 մեքենա է կանգնած, 3 մեքենա Աշտարակ քաղաքում, 2 մեքենա Աշտարակի մուտքի մոտ: Գծից հանված է Ապարանի երթուղայինները, փակած է ճանապարհը Մաստարայում, առաջացել է երթուղայինների կուտակում:
Վանաձորում կանգնեցված է ավտոպարկը, ելքի վրա ավտոմատավորներ են կանգնած: Գործողությունները կոորդինացնում է մարզպետարանի տրանսպորտի վարչության պետ Վարդան Գեւորգյանը:
Փակ է ճանապարը Սպիտակի Արագած գյուղի մոտ, Կոշի քարհանքի մոտ փակել են ճանապարհը և մարդկանց չեն թողնում առաջանալ, առաջացել են մեքենաների կուտակում:
Խողովակով փակված է Թալինի հիմնական մայրուղին: Փակ է Մարալիկ-Երեւան երթուղին, ներշրջանային ավտոբուսը կանգնացրել են Քարակերտում, ոմանք ոտքով են գալիս:
Փարաքարի ճանապարհին ՊԱՏ-ը և Ռազմական ոստիկանությունը ետ է ուղարկում դեպի քաղաք եկող մեքենաները:
Արարատից եւ Մասիսից երթուղայինները հանված են, տաքսիները Երեւան մարդ չեն տեղափոխում:
Երթուղայինները գծից հանվել են նաև Արտաշատում: «Տեցի կռուգ»-ի ՊԱՏ պահակները ստուգում են բոլոր մեքենաները:
Սևանից երթուղայինները Երևան են գալիս բացառապես դատարկ:
Արմավիրի ելքի վրա կանգնած են ոստիկանններ`տեսախցիկներվ, նկարահանում են բոլորին, արգելում են ցուցակով: Չենթարկվողներին սպառնում են բաժին տանել:
Էջմիածնում երթուղային կամ տաքսի գոյություն չունի, Հերմինե Մանուկյանին աշխատանքի վայրում սպառնացել են աշխատանքից ազատել, եթե գնա հանրահավաք:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել