Երթուղային տաքսում կոտրվել էր քիմիական միացությունը
Երևան քաղաքի «1-03» ծառայությունից տեղեկատվություն է ստացվել այն մասին, որ Ռոստովյան փողոցի թիվ 18 տան հարակից տարածքում այրվում է երթուղային տաքսի. կան տուժածներ:
Տեղում պարզվել է, որ հրդեհ չի բռնկվել. թիվ 95 երթուղու «ԳԱԶել» մակնիշի 2552 Տ երթուղային տաքսու սրահում (վարորդ Ս.Հովհաննիսյան) կոտրվել է քիմիական միացությամբ 1.5 լ ապակյա տարա (նախնական տվյալներով` ազոտական թթու), ինչի հետևանքով ուղևորներ Համլետ Վարդանյանը (ծնվ. 1956թ.), Իրինա Նազարյանը (ծնվ. 1956թ.), Գոհար Ասլանյանը (ծնվ. 1957թ.), Գևորգ Էլարյանը (ծնվ. 1977թ.) և Արմեն Օհանյանը (ծնվ. 1985թ.) «1-03» ծառայության աշխատակիցների կողմից հոսպիտալացվել են Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն, որտեղ Գ.Էլարյանը և Ա.Օհանյանը ստացել են առաջին բուժօգնություն և դուրս գրվել:
Բժիշկների կողմից Հ.Վարդանյանի, Ի.Նազարյանի և Գ.Ասլանյանի առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել