HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անահիտ Դանիելյան

Ապրիլի 1-ից գազի եւ էլեկտրաէներգիայի նոր սակագներ

Ապրիլի 1-ից Ղարաբաղում կգործի բնական գազի նոր սակագին. ներկայումս քաղաքացիները 1 խոր. մետրի դիմաց վճարում են 84 դրամ, իսկ ապրիլի 1-ից նրանք կվճարեն 96 դրամ, խոսքը մինչեւ 10 հազար խորանարդ մետր գազ սպառողների մասին է: Բնական գազի սակագներն այսօր քննարկվել է ԼՂՀ հանրային ծառայությունները եւ տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նիստում: «Արցախգազ» ընկերության կողմից առաջարկվող սակագինը 99 դրամ էր, սակայն, հանձնաժողովը որոշեց սահմանել 96 դրամ: 10 հազար խորանարդ մետրից ավելի բնական գազ օգտագործողները խորանարդ մետրի դիմաց կվճարեն 80 դրամ` նախկին 59 դրամի փոխարեն: Ապրիլի 1-ից կփոխվի նաեւ էլեկտրաէներգիայի գինը. 1 կվտ-ի դիմաց Ղարաբաղի բնակիչները կվճարեն 25 դրամ` գործող 20 դրամի փոխարեն: Հիշեցնենք, որ սակագինը 25 դրամ էր դարձել դեռեւս հունվարի 1-ից, բայց կառավարությունը որոշեց մինչեւ ապրիլի 1-ը փոխհատուցել այդ 5 դրամը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter