HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սերժ Սարգսյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին

minsk1Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Յուրի Մերզլյակովին (Ռուսաստան), Մեթյու Բրայզային (ԱՄՆ), Բեռնար Ֆասիեին (Ֆրանսիա) եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին: Հանդիպմանը ներկա է եղել նաեւ ՀՀ Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը: Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների ցյուրիխյան հանդիպմանը, քննարկել Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային գործընթացի ներկա փուլի հետ կապված հարցեր: Նախագահ Սարգսյանն ընդգծել է, որ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի տրամաբանությանը հակասող հայտարարություններն ու ձեւակերպումները չեն նպաստում կարգավորման ուղղությամբ առաջընթացի ամրագրմանը: Համանախագահները Հանրապետության Նախագահին տեղեկացրել են նաեւ Բաքվում եւ Ստեփանակերտում կայացած բանակցությունների արդյունքների մասին: Ավելի վաղ, կիրակի օրը, Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել էր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանին: Այս մասին տեղեկացնում է նախագահի մամլո գրասենյակը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter