«Սամցխե-Ջավախքի յուրաքանչյուր բնակիչ ապրում է խաղաղ ու հանգիստ»
Համաձայն Վրաստանի խորհրդարանի ներքին հարաբերությունների կոմիտեի ղեկավար Ակակի Մինաշվիլու այսօրվա արած հայտարարության, Վրաստանը հայկական իշխանությունների հետ բավական բարիդրացիական ու կառուցողական հարաբերությունների մեջ է, իսկ Սամցխե-Ջավախքի յուրաքանչյուր բնակիչ, անկախ նրա էթնիկ պատկանելությունից, ապրում է խաղաղ ու հանգիստ: Այսպես է մեկնաբանել Մինաշվիլին Հայաստանում Վրաստանի դեսպանատան մոտ հասարակական կազմակերպությունների նախաձեռնած բողոքի ակցիան: Ինչպես նշել է Մինաշվիլին, «մարդկանց որոշակի խումբ ռուսական հատուկ ծառայությունների աջակցությամբ ջանում են որևէ սադրանք կազմակերպել, սակայն այդ ուղղությամբ որևէ առաջխաղացում չի նկատվում»: Այս մասին հայտնում է «Грузия Online» պարբերականը:
«Սամցխո-Ջավախքում, ինչպես և մյուս շրջաններում, մեր քաղաքացիները` անկախ նրանց ծագումից, իրենց խաղաղ և հանգիստ են զգում»,-նշել է Մինաշվիլին:
Պատգամավորի խոսքերով, «Սամցխե-Ջավախքում բավական ակտիվ ընթանում է ինֆրաստրուկտուրաների վերականգնման աշխատանքները, կարճ ժամկետներում կավարտվեն այն ճանապարհների վերականգնման աշխատանքները, որոնք տարածաշրջանը կապում են Վրաստանի մյուս ծայրերի հետ, միևնույն ժամանակ կրթության նախարարության հովանու ներքո ակտիվորեն գործում են վրացական լեզվի ուսուցման ծրագրերը և բավական ակտիվ աշխատաքներ են ընթանում ազգային փոքրամասնություններ իրավունքների պաշտպանության հարցերով»:
Տեղեկացնենք, որ Սամցխե-Ջավախքի գյուղերը տանող գրեթե բոլոր ճանապարհները քարուքանդ են, և վերանորոգման աշխատանքներ չեն իրականացվում: Ավելին, Նինոծմինդայից մինչև Հայաստանի սահմանը ճանապարհը նույնպես վերանորոգված չէ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել