HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՀԲ-ի հայտարարությունը Հայաստանում փոխարժեքի քաղաքականության վերաբերյալ

Համաշխարհային Բանկը հայտնում է իր աջակցությունը Հայաստանում լողացող փոխարժեքի քաղաքականության վերադարձին, ինչպես նաև այն անհրաժեշտ միջացառումներին, որոնք կարևոր են լողացող փոխարժեքի ռեժիմին անցումն ապահովելու համար: Փոխարժեքի ճշգրտումը անհրաժեշտ է Հայաստանի մրցունակության բարձրացման և Հայաստանի վրա համաշխարհային տնտեսական դժվարություններից բխող արտաքին ցնցումների ազդեցության մեղմացման համար: Ճկուն փոխարժեքի քաղաքականությունը հանդիսանում է համաշխարհային տնտեսական ճգնաժամի ազդեցությանը դիմագրավելուն ուղղված Հայաստանի իշխանությունների համալիր տնտեսական քաղաքականության ծրագրի կարևոր մասը, որը կնպաստի հայկական ձեռնարկությունների մրցունակության բարձրացմանը թե` համաշխարհային, և թե` տեղական շուկաներում, և այդպիսով հիմք կհանդիսանա առաջիկայում տնտեսական աճի վերականգնման և կայունացման համար: Հայաստանը դիմակայում է համաշխարհային տնտեսական ճգնաժամը բավականին ուժեղ դիրքերից, ի շնորհիվ հավասարակշռված մակրոտնտեսական կառավարման, պետական պարտքի ցածր մակարդակի և գործուն բանկային համակարգի: Համաշխարհային բանկի խումբը, 2009-2012 թվականների համագործակցության ռազմավարության շրջանակում, կշարունակի աջակցել Հայաստանին` Վերականգման և զարգացման միջազգային բանկի (ՎԶՄԲ) և Միջազգային զարգացման ընկերակցության (ՄԶԸ) 525 միլիոն ԱՄՆ դոլար ընդհանուր գումարով վարկային ծրագրերով: Միաժամանակ, Միջազգային ֆինանսական կորպորացիան (ՄՖԿ) պատրաստ է զգալիորեն մեծացնել իր համագործակցությունը հայկական բանկերի և այլ ընկերությունների հետ: Մակրոտնտեսական կայունության և ազատ շուկայի ստեղծմանն ուղղված Հայաստանի որդեգրած քաղաքականությունը վերջին տարիներին հանգեցրել է զգալի տնտեսական արդյունքների, և մենք պատրաստակամ ենք առաջիկայում ևս աջակցել Հայաստանում բարեփոխումներին ընթացքին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter