Ավտոպատահար Աշտարակ-Ագարակ ճանապարհին. կան վիրավորներ
Երեկ երեկոյան ահազանգ է ստացվել այն մասին, որ Աշտարակ-Ագարակ ավտոճանապարհի 6-րդ կմ-ում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ: Դեռևս չպարզված հանգամանքներում «ԲՄՎ X5» մակնիշի 26 ԼՕ 349 պ/հ ավտոմեքենան դուս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել հարակից ձորակը, ինչի հետևանքով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել վարորդ Դավիթ Մաթևոսյանը (ծնվ. 1987թ., ք.Վանաձոր) և ուղևոր Վահե Մարգարյանը (ծնվ. 1982թ., ք.Երևան), որոնց, մինչև փրկարարների դեպքի վայր հասնելը, տեղի բնակիչները դուրս են բերել ավտոմեքենայից և հանձնել «1-03» ծառայության աշխատակիցներին:
Տուժածները տեղափոխվել են Երևան քաղաքի «Էրեբունի» բժշկական կենտրոն, բժիշկների կողմից տուժածների առողջական վիճակները գնահատվել է կայուն- ծանր:Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ լրատվական կենտրոնը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել