HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շուշան Ստեփանյան

ՀՅԴ-ն դեմ է Թուրքիայի մասնակցությամբ ատոմակայանի կառուցմանը

«Տնտեսական ճգնաժամը մեզ համար ոչ միայն տնտեսական, այլ նաեւ քաղաքական գործոն է, քանի որ այն մեծապես ազդելու է աշխարհում ուժերի վերադասավորման վրա, ինչը թելադրելու է երկրների հարաբերությունը»,-այսօր ՄԱԱ կարծիք հայտնեց ՀՅԴ անդամ, պատգամավոր Արա Նռանյանը: Բանախոսին զարմացրել է վարչապետի հայտնած միտքը, թե ատոմակայանի կառուցմանը հրավիրում է Թուրքիայի հանրապետությանը: ՀՅԴ-ն չի հասկանում նման առաջարկության ոչ տեխնոլոգիական, ոչ տնտեսական, ոչ էլ քաղաքական իմաստը: «Որովհետեւ մենք ատոմակայան ենք շահագործում, հարգված պետություն ենք, էներգոբլոկ ենք կանգնեցրել եւ շահագործման մեջ դրել, ինչն աննախադեպ երեւույթ է, այնինչ Թուրքիան ատոմակայան չունի, բայց ունի ցանկություն եւ պրոբլեմ, ուստի տեխնոլոգիական առումով հրավիրելը անիմաստ է»,-գտնում է պատգամավորը եւ հավելում, որ տնտեսական առումով էլ ունենք հզոր գործընկերներ, որոնք կմասնակցեն կառուցման ընթացքին. «Քաղաքական առումով էլ այս հայտարարությունը կարող է մեզ վնաս հասցնել, տնտեսական ճգնաժամի լուծումը պետք է գտնել մեր ներքին քաղաքականության հաշվին, այլ ոչ թե նման հայտարարություններով»: ՀՅԴ-ն ակնկալում է պարզաբանումներ, նաեւ չի հասկանում խորհրդարանական ընդդիմության` նման հայտարարության ողջունելու շարժառիթը. «Եթե Հայաստանից չլինեն մեզ թուլացնող հայտարարություններ, ապա խնդիրները կլուծվեն ի նպաստ Հայաստանի»:  Ադրբեջանական ռազմատենչ հայտարարությունների նվազումը, ըստ բանախոսի, նավթի գնի անկամն պատճառ է եւ վկայում է, որ Հայաստանը կարող է օգուտ քաղել իրավիճակից: Անդրադառնալով երկրի ներքին քաղաքական կյանքին եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի վերջին ելույթին, որի առյուծի բաժինը տնտեսական էր, բանախոսը ասաց. «Դժվար է նորություն  գտնել այդ հայտարարության մեջ, թեզեր կան, որոնք մենք հնչեցրել ենք 4-5 տարի առաջ, կան թեզեր, որոնք պարզ ճշմարտություններ են, նշված պրոբլեմները մենք վաղուց բարձրացրել ենք  թե խորհրդարանում, թե գործադիր մարմնում»,-ասաց Ա. Նռանյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter