HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԴԱՀԿ-ն հրաժարվում է տրամադրել կատարողական վարույթի նյութերը

««Բջնի» հանքային ջրերի գործարան»-ի տնօրենի հայտարարությունը ««Բջնի» հանքային ջրերի գործարան» ՓԲ ընկերությունը կրկին հիշեցնում է, որ իր գույքի աճուրդը կազմակերպվել և անցկացվել է օրենքի կոպիտ խախտումներով: Մեր հայտարարություններում բազմիցս նշել ենք, թե ինչ խախտումներ են կատարել, որոնցից ամենաակնառուն այն էր, որ աճուրդի ներկայացված գույքի լոտի գինը իրականում ցածր էր պահանջի չափից: «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածը հստակ ԴԱՀԿ-ին պարտադրում էր անհապաղ կասեցնել կատարողական վարույթը եւ դիմել դատարան` ընկերությանը սնանկ ճանաչելու հայցով: Պարզ հաշվարկները հետևյալն են ասում` լոտի մեկնարկային գինը կազմել է մոտ 4 մլրդ 450 մլն դրամ, մինչդեռ պահանջի չափը կազմել է 5 մլրդ դրամ: Վարչական դատարանի վճռի համաձայն` Ընկերությունից պետք է գանձվեր 4 մլդ 68 մլն դրամ, որպես բնօգտագործման վճար: Այնուհետև, դրան զուգահեռ, 81 մլն դրամ որպես պետական տուրքի գումար եւ 207 մլն դրամ որպես հարկադիր կատարման ծախս: Այսինքն` հարկադիր կատարողն այս գումարները պետք է բաշխեր, իսկ ավելացած գումարը` վերադարձներ պարտապանին: «Սնանկության մասին» ՀՀ օրենքի տրամաբանության համաձայն` պահանջի չափի մեջ պետք է հաշվարկվեն ինչպես կատարողական վարույթի իրականացման հետ կապված ծախսերը, այնպես էլ գույքի իրացումից ծագող հարկային պարտավորությունները: Հետևաբար, ԴԱՀԿ-ն պարտավոր է այդ գույքի լոտի իրացման գումարից հանել ավելացված արժեքի հարկը և տարբերությունը տալ պարտատերերին, իսկ միայն տարբերությունը կազմում է 740 մլն դրամ: Հետևաբար, եթե հաշվենք, թե որքան գումար էր անհրաժեշտ, որպեսզի այդ պահանջը բավարարվեր, ապա լոտը պետք է վաճառվեր 5 մլդ 96 մլն դրամով, մինչդեռ լոտը վաճառվել է 4 մլրդ 441 մլն 500 հազար դրամով: ԴԱՀԿ ծառայությունը հրաժարվում է Ընկերությանը կատարողական վարույթի նյութերը տրամադրելուց (Ընկերությունը պաշտոնապես դիմել էր 20.02.2009թ.), ինչն էլ ավելի է խորացնում Ընկերության այն կասկածը, որ կատարողական վարույթում կհայտնվեն կեղծված փաստաթղթեր: Ընկերությունը ուղղակի զրկված է կատարողական վարույթի մասին տեղեկատվություն ստանալու իրավունքից: Հարկադիր կատարողն ընդունում է օրենքից չբխող որոշումներ (օրինակ` պարտավորեցվել է գնորդի ներկայացուցչին թույլատրել տարածքը զննել և այլն), Ընկերությանը տրվել է գնորդի հետ կնքված պայմանագրի միայն հավելվածը, իսկ պայմանագիրը չի տրամադրվում: Այս պայմաններում, բնականաբար, հարկադիր կատարողը փորձելու է պարտավորեցնի, որ գույքի հանձնում-ընդունում կատարվի, ինչը, բնականաբար, վերոհիշյալ տեղեկատվության սնանկության պատճառով չի կարող կատարվել: ԴԱՀԿ ծառայությանը հետևյալ պաշտոնական հարցադրումներն ենք առաջադրում` - վերջապես երբ է տրամադրվելու թիվ 07-807/08 կատարողական վարույթի բոլոր նյութերը (այդ թվում` պայմանագիրը). - գրավոր հայտնել` վճարված գումարներն ինչ ուղղություններով են բաշխվել, ներառյալ տեղեկացնել հարկադիր աճուրդից առաջացած ավելացված արժեքի հարկը որքան է կազմում, վճարվել է արդյոք, թե` ոչ. - վաճառված հողամասի կադաստրային արժեքը գնորդը վճարել է, թե` ոչ. - գրավի գումարը վճարվել է, թե ոչ: Եթե ԴԱՀԿ ծառայությունը հայտարարի, որ աճուրդով Ընկերության գույքի իրացումից ԱԱՀ չի առաջանում, ապա այդ նախադեպային դիրքորոշումը պետք է տարածել բոլոր այն անձանց վրա, որոնց գույքն աճուրդով վաճառվել կամ վաճառվելու է (գործնականում` աճուրդով գործարքից ԱԱՀ է առաջանում, որն էլ հարկային մարմինները գանձում են): Միաժամանակ խնդրում ենք տրամադրել Ընկերության գույքի հարկադիր աճուրդի մասին հրապարակային ծանուցման պաշտոնական տեքստը, որի մեջ «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի համաձայն` պետք է նշված լինեն` աճուրդի պայմանները, այդ թվում` լոտի (լոտերի) անվանումը, լոտի նկատմամբ սահմանափակումները, եթե լոտն առարկա է, ապա նրա ֆիզիկական վիճակը, մաշվածությունը և/կամ արտադրման տարեթիվը, լոտի մեկնարկային գինը, լոտի իրավունք լինելու դեպքում` այդ իրավունքի գործողության ժամկետը, ինչպես նաև էական այլ պայմանները: Հարգանքով` «Բջնի հանքային ջրերի գործարան» ՓԲ ընկերության գլխավոր տնօրեն` Լ. Հարությունյան ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության գլխավոր հարկադիր կատարող` պարոն Մ.Պողոսյանին Կրկնօրինակները` ՀՀ Նախագահ` պարոն Ս.Սարգսյանին ՀՀ Վարչապետ`պարոն Տ.Սարգսյանին ՀՀ Արդարադատության նախարար`պարոն Գ.Դանիելյանին ՀՀ գլխավոր դատախազ` պարոն Ա.Հովսեփյանին ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան` պարոն Ա. Հարությունյանին ՌԴ Արտակարգ և լիազոր դեսպանին Եվրոպայի Խորհրդի Գրասենյակի, Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչին ԵԱՀԿ Հայաստանի կազմակերպության գրասենյակի ղեկավար-դեսպանին ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի մշտական համակարգողին Ամերիկայի Միացյալ Նահանգների Ազգային Ժողովրդավարության Ինստիտուտի հայաստանյան գրասենյակի ղեկավարին ԱՄՆ Արտակարգ և լիազոր դեսպանին Բուլղարիայի Հանրապետության Արտակարգ և լիազոր դեսպանին Գերմանիայի Դաշնային Հանրապետության Արտակարգ և լիազոր դեսպանին Իտալիայի Հանրապետության Արտակարգ և լիազոր դեսպանին Լեհաստանի Հանրապետության Արտակարգ և լիազոր դեսպանին Հունաստանի Հանրապետության Արտակարգ և լիազոր դեսպանին Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության Արտակարգ և լիազոր դեսպանին Ռումինիայի Հանրապետության Արտակարգ և լիազոր դեսպանին Վրաստանի Հանրապետության Արտակարգ և լիազոր դեսպանին Ուկրաինայի Հանրապետության Արտակարգ և լիազոր դեսպանին Ֆրանսիայի Հանրապետության Արտակարգ և լիազոր դեսպանին ««Բջնի» հանքային ջրերի գործարան» ՓԲԸ խոշոր բաժնետերերին

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter