HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շուշան Ստեփանյան

Արա Նռանյան. «Պետք է նվազեցնել հարկային բեռը տնտեսվարողների նկատմամբ»

«Տեղական արտադրության զարգացումը, արտահանման խթանումը միայն կարող է ապահովել կայուն եւ հաստատուն տնտեսական աճ, եւ այսօր մենք տեսնում ենք, որ նման միջոցառումները ուշացումով են ձեռնարկվում, եթե 3-4 տարի առաջ իրականացվեին, ապա տնտեսական ճգնաժամի հետեւանքները Հայաստանի վրա շատ ավելի ցածր կլինեին»,- ասաց Արա Նռանյանը Մամուլի ազգային ակումբում հրավիրվածա սուլիսի ժամանակ: Ազգային ժողովի վերջին քառօրյայի ընթացքում ներկայացված մի շարք օրինագծեր ՀՅԴ-ի համար անընդունելի են. «Օրինակ՝ «Ավելացված արժեքի հարկի մասին» օրենքում նախատեսվում է տալ արտոնություն այն տնտեսվարողներին, ովքեր 300 մլն դրամից ավել սարքավորումներ կներկրեն ՀՀ, սակայն նախագծում գրված է, որ օրենքից կարող են օգտվել միայն կառավարության կողմից ընտրված ընկերությունները, նման արտոնությունից պետք է օգտվեն բոլոր ընկերությունները»: Նույն իրավիճակն է նաեւ գորգագործության ոլորտում, այսինքն՝ կառավարության կողմից արտոնություններ են տրվում ընտրյալ ընկերությունների: «Սակայն հիմնականը Մաքսային օրենսգիրքն է: Մենք եկել ենք այն եզրակացության, որ որոշ ապրանքատեսակների մասով չպետք է բարձրանան մաքսատուրքերը` սարքավորումներ, այն հումքը, որը օգտագործվում է տեղական արտադրողի կողմից, եւ այն ապրանքները, որոնք այսօրՀայաստանում չեն արտադրվում»,- կարծում է պատգամավորը: Արա Նռանյանի ասելով՝ Մաքսային օրենսգրքով նախատեսված է, օրինակ, շաքարավազի, հատիկավոր կակաոյի, օսլայի մաքսատուրքի բարձրացում. «Դա կառաջացնի շղթայական ռեակցիա այլ ապրանքատեսակների առումով, այսինքն՝ թանկանալու է այն ամենը, ինչի արտադրության համար անհրաժեշտ են վերոնշյալ ապրանքատեսակները»: Մտահոգությունները ՀՅԴ-ն ներկայացրել է կառավարությանը, եւ հուսով են, որ կգան ընդհանուր եզրահանգման: Բյուջեի վերանայման կարիք, որը ենթադրում է ծախսերի կրճատում, ըստ ՀՅԴ-ի՝ չկա. «Ծախսերը կրճատել պետք չէ, հակառակը` պետք է նվազեցնել հարկային բեռը տնտեսվարողների նկատմամբ: Պետք է օգտվել դեֆիցիտի ցածր տոկոսից եւ նվազեցնել բյուջեի եկամտային մասը»: Դրամի փոխարժեքի բարձրացումը, ըստ Արա Նռանյանի, կարող է ստեղծել իրավիճակ, «երբ առկա ռեզերվները չեն բավարարի, սակայն մենք ունենալու ենք որոշակի միջոցներ, որոնք պետք է ուղղել կապիտալ ներդրումներ իրականացնելու փոքր եւ միջին բիզնեսի ոլորտում, այդպես կկարողանանք բացը լրացնել»: Դրամի բարձր փոխարժեքը, ըստ բանախոսի, վնասում էր տեղական արտադրողներին եւ արտահանողներին, նաեւ՝ փաստացի խրախուսում ներմուծումը. «Պահել փոխարժեքը այսպիսի տեսքով՝ որեւէ դրական հետեւանք չէր ունենա, այս իրավիճակում այլ կերպ արդեն շարունակել հնարավոր չէր»: «Արդյոք չուշացա՞վ լողացող փոխարժեքի անցնելու քայլը» հարցին տնտեսագետ-պատգամավորը պատասխանեց. «305-308 թռիչքը պետք էր պարբերաբար ունենալ, այլ ոչ թե միանգամից, բիզնեսն այսօր պրոբլեմների դիմաց է կանգնելու: Պրոբլեմը առաջացել է, քանի որ ԿԲ-ն արհեստականորեն պահում էր դրամի բարձր փոխարժեքը»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter