1,72 մլն դրամի վարչական տուգանքներ` բնապահպանական խախտումների համար
Անցած տարվա ընթացքում Սյունիքի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչությունը անհրաժեշտ ուշադրություն է դարձրել բնության եւ շրջակա միջավայրի պահպանությանը: Ստուգումներ եւ ուսումնասիրություններ են իրականացվել մարզի 37 բնապահպանական օբյեկտներում, 32 անձի նկատմամբ կիրառվել են 1,72մլն դրամի չափով տարբեր վարչական տուգանքներ:
Շրջակա միջավայրի բնապահպանական վնասի 24 ակտ է կազմվել, այդ թվում` բուսական` 18 ակտ, 52 մլն դրամի, կենդանական աշխարհի` 2 ակտ, 21 հազ. դրամի, հողի աղտոտման եւ փչացման համար` 2 ակտ 78 մլն դրամի, ջրերի աղտոտման` 3 ակտ, 4,7 մլն դրամի չափով: Ընդհանուր վնասը կազմել է 134,5մլն դրամ, մուտքերը կազմել են 6,8 մլն դրամ: Դատական ակտերի հարկադիր կատարումից բնապահպանական բյուջե մուտք է եղել 430 հազ. դրամ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել