HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շուկայում տիրող իրավիճակը հսկողության տակ է վերցված

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը խիստ վերահսկողության տակ է վերցրել շուկայում տեղի ունեցող զարգացումները` պայմանավորված դրամի փոխարժեքի լողացող կուրսին վերադարձով: ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով տարածած մամլո հաղորդագրության մեջ նշված է, որ «այսօր առավոտյան հրավիրած խորհրդակցությանը Հանձնաժողովի նախագահ Աշոտ Շահնազարյանը Հանձնաժողովի աշխատակազմին հանձնարարեց ընդլայնել առաջին անհրաժեշտության ապրանքների մոնիտորինգը: Մոնիտորինգի ենթակա ապրանքների ցանկը հասցվել է 40-ի (25-ից), հաճախականությունն առայժմ ամենժամյա է: Արդյունքները կամփոփվեն յուրաքանչյուր օրվա ավարտին` հնարավորինս օպերատիվ արձագանքի համար: Ստեղծված աշխատանքային խումբը մոնիտորինգի ամենժամյա արդյունքներից ելնելով, ձեռնարկում է որոշակի քայլեր: Արդեն իսկ արձանագրվել են որոշ ապրանքների բարձրացումներ, որոնց առնչությամբ պարզաբանումներ են ստացվել խոշոր տնտեսվարողներից, կատարվել են նախազգուշացումներ, տրվել են օրենքի պարզաբանումներ, ինչի շնորհիվ որոշակի չափով գների զսպում է տեղի ունեցել: ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը դիմում է տնտեսվարողներին` հատկապես խոշոր ներկրողներին, մանրածախ առեւտրային գործունեություն իրականացնեղներին, շուկայում գերիշխող դիրք զբաղեցնող սուբյեկտներին, ինչպես նաեւ արտադրողներին, ձեռնպահ մնալ դրամի փոխարժեքի լողացող քաղաքականությանը վերադարձի պատճառաբանությամբ գների չհիմնավորված բարձրացումներից, գերիշխող դիրքի չարաշահումներից կամ հակամրցակցային համաձայնություններից: Շուկայում իրավիճակը հսկողության տակ է եւ անհրաժեշտության դեպքում Հանձնաժողովի արձագանքը չի ուշանա»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter