Հանցանքի պահին բռնվել են
Մարտի 1-ին, ժամը 06.30-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժնի աշխատակիցները Գայի պողոտայի թիվ 19/16 հասցեում տեղադրված «Տերմինալ» ինքնասպասարկման ապարատից գողություն կատարելու պահին բռնել եւ բերման են ենթարկել 22-ամյա Էրիկ Ս.-ին, 23-ամյա Վլադիմիր Կ.-ին եւ 27-ամյա Ազատ Մ.-ին: Գեւորգ անունով եւ անձը չպարզված երիտասարդը դեպքի վայրից դիմել է փախուստի: Նշված ընկերության պատճառվել է 800.000 դրամի նյութական վնաս:
«Ձեռնարկվում են միջոցառումներ Գեւորգի անձը պարզելու եւ նրան հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է նախաքննություն»,- տեղեկացնում է ոստիկանության մամլո ծառայությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել