HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արժույթի միջազգային հիմնադրամի կառավարիչ տնօրեն Դոմինիկ Ստրաուս-Քաննի հայտարարությունը Հայաստանի վերաբերյալ

03_03-strauss-kahn_dominiqu2«Շատ տարիների տնտեսական բարձր կատարողականից հետո` Հայաստանի վրա բացասաբար է անդրադարձել համաշխարհային տնտեսական և ֆինանսական ճգնաժամը: Ի պատասխան դրան` Հայաստանի իշխանությունները կազմել են կենսունակ և վստահելի տնտեսական ծրագիր` Հայաստանի արտաքին հեռանկարների վատթարացման, արժույթի և ֆինանսական համակարգի նկատմամբ վստահության վերականգնման և աղքատ խավի պաշտպանության խնդիրներին անդրադառնալու համար: Հետևաբար, ես կառաջարկեմ, որ ԱՄՀ-ի Գործադիր խորհուրդը հաստատի 540 մլն դոլար գումարով, 28-ամսյա պահուստային վարկավորման համաձայնագրի (Stand-By Arrangement) մասին դիմումը: Ակնկալվում է, որ Գործադիր խորհուրդն այս շաբաթվա վերջում նիստ կգումարի` ծրագիրը քննարկելու համար: Խորհրդի հաստատումից հետո Հայաստանը կկարողանա անմիջապես փոխառել շուրջ 239 մլն ԱՄՆ դոլար: ԱՄՀ-ի աշխատակիցների հետ խորհրդակցելով` Հայաստանի իշխանությունների մշակած քաղաքականության համակողմանի փաթեթը ներառում է վերադարձը լողացող փոխարժեքի ռեժիմին (թույլ տալով, որ փոխարժեքը փոփոխվի շուկայի հիմնարար սկզբունքներին համապատասխան` արտաքին ցնցումներից տնտեսությունը պաշտպանելու և արտարժութային պահուստները պահպանելու նպատակով), ինչպես նաև դրամավարկային, հարկաբյուջետային և ֆինանսական ոլորտների օժանդակող քաղաքականություն և խիստ հասցեական կառուցվածքային բարեփոխումներ: Իշխանությունները նաև ձեռնարկում են տնտեսական անկումը չեզոքացնելու և աղքատ խավի վրա տնտեսական ճ•նաժամի ազդեցությունը մեղմելու միջոցառումներ: Իշխանությունների կողմից ձեռնարկվող վճռական միջոցառումները հիմնավորում են Հիմնադրամի միջոցների հասանելիության բացառիկ մակարդակը (որը համարժեք է Հայաստանի քվոտայի 400 տոկոսին) և արժանի են միջազգային հանրության օժանդակությանը»,- ասել է պրն Ստրասուս-Քանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter