HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գյումրիում 1 դոլարը վաճառվում է 410 դրամով

Փոխարժեքի լողացող կուրսը խուճապի է մատնել գործարարներին Սննդամթերքի առևտրով զբաղվող գործարարներն այսօր մեկը մյուսի հետևից հերթով փակում էին Գյումրիի կենտրոնական շուկայում գտնվող իրենց խանութները: Պատճառը Կենտրոնական բանկի կողմից փոխարժեքի լողացող կուրսի սահմանումն էր այսօր առավոտյան: Խանութների սեփականատերերը մտադրություն ունեն ապրանքը պահել ու մի քանի օր անց թանկ գնով վաճառել: Հիշեցնենք, որ Գյումրիում այսպիսի նախադեպ տեղի ունեցավ` կապված դոլարի առուվաճառքի հետ: Մի քանի օր առաջ թե' տարադրամի փոխանակման կետերը, թե' բոլոր բանկերը համատարած հրաժարվում էին դոլար վաճառել: Այսօր դոլարը վայրկյան առ վայրկյան թանկանում էր, ժամը 14.00-ի դրությամբ 1 դոլարը վաճառվում էր 410 դրամով, ընդ որում` միայն մոտ ծանոթներին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter