HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դատավորների փոփոխություն Շիրակի մարզում

Այսօր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Վահե Խալաթյանի նախագահությամբ պետք է լսվեր Գյումրիի «Թոռնիկ Ռուզաննա» նախակրթարանի նախկին տնօրեն Ռուզաննա Ներսիսյանի հայցն` ընդդեմ Գյումրիի քաղաքապետի: Հիշեցնենք, որ խոսքը բավականին լարված դատավարության մասին է. Ռուզաննա Ներսիսյանը, լինելով Գյումրիի քաղաքապետի նախկին թեկնածու Կարապետ Ներսիսյանի կինը, քաղաքապետ Վարդան Ղուկասյանին մեղադրում է իր հետ «քաղաքական հաշվեհարդար» տեսնելու մեջ: Այսօր, սպասվածին հակառակ, դատավարությունը տեղի չունեցավ, քանի որ, պարզվեց, դատավոր Վահե Խալաթյանին տեղափոխել են այլ դատարա ն: Մեր տեղեկություններով` վերջինս այսուհետ կաշխատի Էջմիածնի դատարանում: Վահե Խալաթյանը «աչքի է ընկել» քաղբանտարկյալներ Աշոտ Զաքարյան - Պետրոս Մակեյան - Շոթա Սաղաթելյան եռյակի դեմ հարուցված քրեական գործի քննությամբ: Հետքի տեղեկություններով` Վահե Խալաթյանից բացի` Շիրակի մարզի դատական համակարգից դուրս է մնացել նաև սնանկացման գործերով դատավոր Խաչիկ Խաչատրյանը. պատճառն այս դատարանի լուծարումն է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter