Ոստիկանությունն անզոր է
Այսօր ժամը 00.50-ին, ոստիկանության Գավառի բաժնում հաղորդում է ստացվել, որ Ծովազարդ գյուղի մոտ` Սեւան-Գավառ ճանապարհին գտնվող բենզալցակայանում կատարվել է ավազակային հարձակում: Մեկնած օպերատիվ խմբին բենզալցակայանի լիցքավորող, 49-ամյա Վահրամ Ս.-ն հայտնել է, որ դրանից մոտ երկու ժամ առաջ 3 անհայտ անձինք 3.000 դրամի արժողության բենզին են լիցքավորել իրենց «ՎԱԶ-2107» մակնիշի, անհայտ պետհամարանիշի սպիտակ ավտոմեքենան, որից հետո խաբեությամբ մուտք են գործել լցակայանին կից վագոն տնակ:
Տնակում նրանցից մեկը, ատրճանակի սպառնալիքով, կպչուն ժապավենով կապել է Վահրամ Ս.-ի ձեռքերն ու ոտքերը, իսկ մյուսները երկաթյա պահարանից հափշտակել են 55.000 դրամ, «Ժիգուլի» ավտոմեքենայի 3 յուղազտիչ, «ԳԱԶ-24» ավտոմեքենայի 4 անվադող եւ 2 բջջային հեռախոս: «Կատարվում է նախաքննություն»,- տեղեկացնում է ոստիկանության մամլո ծառայությունը:
Հիշեցնենք, որ վերջին երեք ամսում սա արդեն նույն սցենարով բենզալցկայան կողոպտելու 5-րդ դեպքն է:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել