HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՀԱԿ-ը Վազգեն Սարգսյանի 50-ամյակը կնշի եռաբլուրում

«Մարտի 5-ին, ժամը 13-ին, Հայ ազգային կոնգրեսը Վազգեն Սարգսյանի 50-ամյա հոբելյանը կնշի Եռաբլուրում: Վստահ ենք, որ բոլորդ կմասնակցեք այդ միջոցառմանը»,- նշված է ՀԱԿ-ի տարածած հայտարարության մեջ: Ապրիլի 17-ին էլ լրանում է Կարեն Դեմիրճյանի ծննդյան 77 ամյակը, որը ՀԱԿ-ը նույնպես մտադիր է նշել` այդ մասին նախօրեին հայտարարությամբ տեղյակ պահելով հասարակությանը: «Այս տարի մարտի 5-ին լրանում է Հայաստանի Հանրապետության ազգային հերոս Վազգեն Սարգսյանի ծննդյան առաջին հոբելյանը` 50-ամյակը: Ավելի քան ութ տարի առաջ, նա ևս դարձավ 1999 թ. հոկտեմբերի 27-ի հրեշավոր ոճրագործության զոհը: Իր ժողովրդին ու հայրենիքին անսահման նվիրված` Վազգեն Սարգսյանն ի սկզբանե կանգնեց ու մնաց 1988-ի Համաժողովրդական շարժման առաջին շարքերում: Իրեն հատուկ անսպառ եռանդով նա լծվեց հատկապես ամենադժվար ու պատասխանատու` ԼՂ անվտանգության ու Հայաստանի սահմանների պաշտպանության գործին` կանգնելով երկրապահ կամավորների շարժման ակունքներում և ղեկավարելով այն»,- նշում են հայտարարության հեղինակներն ու հավելում. «Նույն գործը նա շարունակեց նաև անկախության տարիներին, ստանձնելով Հայաստանի բանակաշինության, զինված ուժերի կազմավորման պատասխանատվությունը: Լեռնային Ղարաբաղի փրկության, Հայաստանի սահմանների պաշտպանության, ռազմական հաղթանակների հիմքում, ի թիվս այլ հանգամանքների, դրված է նաև Հայաստանի զինված ուժերի օր առաջ կազմավորման, դրանց որակի, մարտական ոգու գործոնը, ինչում իր ունեցած մեծագույն դերակատարության համար Վազգեն Սարգսյանը ժողովրդից ստացավ Սպարապետ պատվանունը»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter