ԱԳ նախարարի տեղակալն ընդունել է Ֆրից Լհերիսոնին
Երեկ ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Արման Կիրակոսյանն ընդունել է ՄԱԿ-ի ՁԻԱՀ/ՄԻԱՎ գրասենյակի Կենտրոնական Ասիայի և Արևելյան Եվրոպայի տարածաշրջանային տնօրեն Ֆրից Լհերիսոնին և նույն գրասենյակի նորանշանակ տարածաշրջանային համակարգող Մանոելա Գրոզդանովային, որը ՀՀ-ից կհամակարգի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարին ուղղված աշխատանքները Հարավային Կովկասի երեք հանրապետություններում:
Հանդիպման ժամանակ պրն. Լհերիսոնը ներկյացրել է տկն. Գրոզդանովային` բարձր գնահատելով նրա մասնագիտական կարողությունները և աշխատանքային փորձառությունը և հույս հայտնել, որ Հայաստանի իշխանությունների հետ համագործակցությունը կշարունակվի նույն արդյունավետությամբ, ինչ և նախորդ ներկայացուցչի պարագայում էր: Նա նշել է, որ լիահույս է, որ Հայաստանը կկարողանա ձեռնարկվող քայլերի շնորհիվ հասնելու համընդհանուր հասանելիության մինչև 2010թ., ինչը նշաձող է աշխարհի բոլոր երկրների համար ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման, բուժման և աջակցության առումով:
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը, ողջունելով գրասենյակի կատարած աշխատանքը հանրապետությունում, վստահեցրել է, որ կառավարությունը հանձնառու է հասնելու ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի հարցում համընդհանուր հասանելիության: Նա նաև պատրաստակամություն է հայտնել` ակտիվորեն համագործակցելու նորանշանակ տարածաշրջանային համակարգողի հետ մեր երկրի առջև այս ոլորտում առկա մարտահրավերները հաղթահարելու ուղղությամբ: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել