HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նյույորքաբնակ բարերարը համակարգչային սենյակ է նվիրել Ակնաղբյուրի դպրոցին

04_03-computers_aknaghbyur«Հայաստան» համահայկական հիմնադրամի ԱՄՆ Արեւելյան ափի տեղական մարմնի հովանավորությամբ Ակնաղբյուր գյուղում այսօր բացվել է համակարգչային սենյակ: Ծրագիրն իրականացվել է նյույորքաբնակ Լոուրենթ Պաուլաքի նվիրատվությամբ: Ծրագրին հատկացված շուրջ 5000 ԱՄՆ դոլարի շրջանակում Ակնաղբյուրի դպրոցը ստացել է 5 համակարգիչ եւ պատճենահանման սարք, ինչպես նաեւ համակարգչային սեղաններ եւ աթոռներ: Ինչպես տեղեկացնում է Հիմնադրամի հասարակայնության հետ կապերի բաժինը, դպրոցականներն ու աշխատակիցներն իրենց միջոցներով ու մասնակցությամբ բարեկարգել են համակարգչային դասասենյակը: «Հուսով եմ` համակարգչային դասերը նոր շունչ կհաղորդեն Ակնաղբյուրի կրթական գործընթացին»,- ասել է «Հայաստան» հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնակատար Արա Վարդանյանը: Նույն ժամանակահատվածում Հիմնադրամի ԱՄՆ Արեւելյան ափի տեղական մարմնի հովանավորությամբ հարեւան Դիտավան գյուղում իրականացվել է եւս մեկ աջակցության ծրագիր. գյուղի սոցիալապես անապահով եւ բազմազավակ ընտանիքներին նվիրաբերվել է 3 կաթնատու կով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter