Կկառուցվի փոքր ՀԷԿ-երի կասկադ
Գործադիրն այսօրվա նիստում որոշել է ՀՀ կառավարության սահմանած կարգով ընտրված «Հով-Խաչ» ՍՊԸ-ի կողմից իրականացվող ներդրումային ծրագրով 2011թ. սեպտեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը ներառյալ ներմուծվող 300 մլն դրամը գերազանցող արժեքով մաքսային մարմինների կողմից հաշվարկվող ԱԱՀ վճարման ժամկետը հետաձգել մինչև 2014 թ. սեպտեմբերի 1-ը։
Ընկերությունը կառուցել և 2010թ. շահագործման է հանձնել «Յոթնաղբյուր-Գառնի» ինքնահոս ջրատարը, որը խմելու և ոռոգման ջուր է մատակարարում Կոտայքի մարզի Գառնի, Գեղարդ, Գողթ, Հացավան, Գեղադիր և Ողջաբերդ գյուղերին։ Այժմ ՍՊԸ-ն նախատեսում է ջրատար խողովակի երկայնքով կառուցել ամբողջությամբ ավտոմատացված համակարգով կառավարվող 5 փոքր հիդրոէլեկտրակայան` տուրբին-գեներատորների ներմուծման ժամանակ ստանալով ԱԱՀ գումարի մինչև 3 տարով հետաձգելու արտոնություն։
ՓՀԷԿ-ի կասկադի շահագործումը նախատեսված է 2012 թ. 3-րդ եռամսյակում։ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի դիտարկմամբ ծրագրով արդեն իսկ բավական լուրջ և արդյունավետ ներդրումներ են իրականացվել ոռոգման համակարգում։ Ծրագիրը բարձր գնահատականի է արժանացել և գնահատելին հատկապես այն է, որ շարունակական բնույթ է կրելու։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել