HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ղարաբաղում ուժեղ վերահսկողություն կսահմանվի առեւտրի ասպարեզում

ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանն այսօր խորհրդակցություն է անցկացրել հանրապետության առեւտրային գործունեություն իրականացնող մի շարք ընկերությունների պատասխանատուների հետ: Վարչապետը իշխանությունների դժգոհությունն է փոխանցել ներկաներին առ այն, որ երեկ, դոլարի փոխարժեքի բարձրացման առիթով, առանձին առեւտրային կետեր դադարեցրել են իրենց աշխատանքը՝ խուճապային տրամադրություն հարուցելով բնակչության շրջանում: Որոշ խանութներում կտրուկ բարձրացվել են առանձին ապրանքատեսակների գները, ինչը ներկա պահին հիմնավորված շուկայական քայլ չի կարող բնութագրվել: Կառավարության ղեկավարը պարզաբանել է, որ դոլարի փոխարժեքը, ինչպես եւ սպասվում էր, բարձրացել է 15-20%-ով, եւ համապատասխան գնաճ կարող է լինել ներկրվող որոշ ապրանքատեսակների գծով: Ա. Հարությունյանն անթույլատրելի  է համարել այն տնտեսվարողների նկրտումները, ովքեր փորձում են օգտվել իրավիճակից եւ ստանալ գերշահույթ: Առեւտրային գործունեություն իրականացնող ընկերությունների առջեւ խնդիր է դրվել՝ շարունակել իրենց բնականոն գործունեությունը եւ բացատրական աշխատանք տանել հաճախորդների շրջանում: «Բարձր թանկացումներ չեն լինի»,- հայտարարել է վարչապետը£ Նա հարկային եւ տնտեսական մրցակցության հարցերով զբաղվող մարմիններին հանձնարարել է ուժեղ վերահսկողության տակ առնել առեւտրի շուկան£ Այս մասին հայտնում է ԼՂՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter