HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ս. Սարգսյանն ընդունել է «ԱԼՌՈՍԱ»-ի նախագահին

04_03-serzh_alrosaՆախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ալմաստի արդյունահանմամբ զբաղվող ռուսական խոշորագույն «ԱԼՌՈՍԱ» ընկերության նախագահ Սերգեյ Վիբորնովին: Կողմերը քննարկել են առկա միջազգային ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում ադամանդագործության զարգացման միտումները` անդրադառնալով  ալմաստի վերամշակմամբ զբաղվող հայաստանյան ընկերությունների հետ համագործակցության ընթացքին,  աջակցության հնարավորություներին ու հեռանկարներին։ Սերգեյ Վիբորնովը Հանրապետության Նախագահին ներկայացրել է իր ղեկավարած ընկերության առաջիկա ծրագրերը Հայաստանում գործունեությունն ընդլայնելու, նոր եւ խոշոր նախագծեր իրականացնելու վերաբերյալ: Իչպես հաղորդւոմ է Նախագահի մամուլի ծառայությունը, երկրի ղեկավարը կարեւորել «ԱԼՌՈՍԱ»-ի հետ համագործակցության խորացումը եւ փոխշահավետ ծրագրերի իրականցումը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter