HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կարինե Ղազինյանն ավարտեց դիվանագիտական առաքելությունը Գերմանիայում

Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախագահ Հորսթ Քյոհլերը երեկ հրաժեշտի առիթով ընդունել է ՀՀ նորանշանակ  փոխարտգործնախարար Կարինե Ղազինյանին` Գերմանիայում դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ: Ողջունելով Կարինե Ղազինյանին` նախագահ Քյոհլերը գոհունակություն է հայտնել հայ-գերմանական քաղաքական երկխոսության մակարդակի եւ առեւտրատնտեսական հարաբերությունների զարգացման դինամիկայի կապակցությամբ: ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչության հաղորդմամբ՝ Հորսթ Քյոհլերը կարեւորել է ս.թ. փետրվարին կայացած Մյունխենյան անվտանգության համաժողովին Հայաստանի նախագահի մասնակցությունը` ընդգծելով, որ Սերժ Սարգսյանի` հարավկովկասյան տարածաշրջանին եւ նրա խնդիրներին նվիրված ելույթը մեծ հետաքրքրություն է առաջացրել: Խոսելով ԵՄ Արեւելյան գործընկերություն նախաձեռնության մասին` նախագահ Քյոհլերը նշել է, որ այն ոչ միայն կխթանի Հայաստան-Եվրամիություն կապերը, այլեւ ավելի կբարձրացնի ԵՄ երկրների հետ երկկողմ բազմաբնույթ հարաբերությունների մակարդակը: «Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` Կարինե Ղազինյանը եւս նշեց երկու Հայաստանի եւ Գերմանիայի միջեւ ձեւավորված բարեկամական հարաբերությունները եւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի անունից հրավիրեց Հորսթ Քյոհլերին այցելել Հայաստան: Հայաստանի փոխատգործնախարարը Գերմանիայի նախագահին ներկայացրեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հնարավորությունները եւ արցախյան հիմնախնդրի հանգուցալուծման բանակցային գործընթացի վերջին զարգացումները»,- ասված է ԱԳՆ տարածած հաղորդագրության մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter