HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԿԳ նախարարությունը կասեցրել է 11 մասնավոր բուհերի գործունեությունը

ՀՀ ԿԳ նախարարության «Կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորող հանձնաժողովի» եզրակացության հիման վրա ՀՀ ԿԳ նախարարի համապատասխան հրամաններով 2009 թ. մարտի 2-ից կասեցվել են 11 մասնավոր բուհերի բարձրագույն մասնագիտական գործունեության լիցենզիաները, իսկ երկու բուհերի լիցենզիաներ կասեցվել են մասնակի՝ որոշ մասնագիտությունների գծով: Դրանք են՝ Գորիսի օտար լեզուների «Կարին» ինստիտուտը, «Ռոսլին» արվեստի ինստիտուտը, Ագրոբիզնեսի և մենեջմենթի ակադեմիան, Կառավարման և կրթության զարգացման համալսարանը, «Ֆիրդուսի» համալսարանը, «Երևանի ապրանքագիտության տեխնոլոգիական համալսարանը, Երևանի «Նավասարդ» ինստիտուտը, «ԵՐԱ» բիզնեսի և քաղաքականության ինստիտուտը, «Վիլյամ Սարոյան» համալսարանը, Երևանի նորարարական տեխնոլոգիաների համալսարանը,  «Երևան»  համալսարանը: Երևանի մշակույթի համալսարանի լիցենզիայի գործողությունը կասեցվել է 031300-«Օտար լեզու և գրականություն», Լ. Օրբելու անվան համալսարանի լիցենզիայի գործողությունը՝ 070900-«Դիզայն (գեղար)», 031300-«Օտար լեզու և գրականություն» մասնագիտությունների մասով: Նախարարության կայքէջը տեղեկացնում է, որ կասեցված ուսումնական հաստատությունների ուսանողների շահերն ու իրավունքները պաշտպանելու նպատակով ՀՀ ԿԳՆ-ն ձեռնարկել է համապատասխան միջոցառումներ նրանց հետագա ուսումնառությունը այլ ուսումնական հաստատություններում ապահովելու ուղղությամբ: Ուսումնական հաստատությունների ցանկը, որտեղ ուսանողները կարող են շարունակել իրենց ուսումնառությունը, տեղադրված է կայքում: Նշված ուսումնական հաստատություններ դիմումների ներկայացման վերջնաժամկետ է ս.թ. մարտի 20-ը ներառյալ:

Մեկնաբանություններ (1)

Alla Yeghiazaryan Gagik
Երևանի <<Վիլյամ Սարոյան>> համալսարանի 1999թ․ - խնդրում եմ օգնեք գտնել միջնակարգ կրթության ատեստատը։ Ալլա Գագիկի Եղիազարյան -10,06,1982թ․ 099946534

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter