HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանում է ԱՄԷ Արտաքին առևտրի նախարար Շեյխա Լուբնա Ալ-Կասիմին

ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանի հրավերով այսօր աշխատանքային այցով Հայաստան է ժամանել Արաբական Միացյալ Էմիրությունների Արտաքին առևտրի նախարար տիկին Շեյխա Լուբնա Ալ-Կասիմին: Նախարարը հանդիպումներ կունենա ՀՀ նախագահի, Ազգային ժողովի նախագահի, վարչապետի և արտաքին գործերի նախարարի հետ: Այցի շրջանակներում «Սինոփսիս Արմենիա» ընկերությունում տեղի կունենա բիզնես ֆորում, որի ընթացքում կքննարկվեն տնտեսական մի շարք ծրագրեր: Մարտի 5-ին նախատեսվում է այց Նոր Հաճընի ադամանդի արտադրական ձեռնարկություններ և Ծաղկաձոր: Նոր Հաճնում տիկին Շեյխա Լուբնա Ալ-Կասիմիին կներկայացվեն Հայաստանում ակնագործության և ոսկեգործության ոլորտի ներկա իրավիճակը, կիրառվող տեխնոլոգիաները, զարգացման հնարավոր ուղղությունները, ներդրումների և արտահանման հնարավորությունները: Ծաղկաձորում հյուրին կներկայացվեն գյուղմթերքների արտադրության, վերամշակման առկա վիճակն ու պոտենցիալը, ներդրումների և արտահանման հնարավորությունները, ինչպես նաև կխոսվի տուրիզմի ոլորտում համագործակցության և ներդրումային ծրագրերի իրականացման հնարավորությունների մասին: Այցի վերջում նախարարը կայցելի Սերգեյ Փարաջանովի տուն-թանգարան: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter