Հանուն սպեկուլյանտների՞, թե՞սոցիալական խնդիրների
Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Աշոտ Շահնազարյանն այսօր հրավիրված ասուլիսում հայյտարարեց, որ սեպտեմբերից սկսած՝ պետության ամբողջ ռեզերվը դուրս էր գալիս սպեկուլյատիվ օղակներով, այսինքն՝ որոշ մարդիկ էժան դոլար են գնել ու տարել դուրս: Սակայն նա չհամաձայնեց լրագրողներից մեկի այն հացրադրման հետ, որ վարելով էժան դոլարի քաղաքականություն՝ իշխանությունները, փաստորեն, սպասարկել են սպեկուլյացիա կատարողների շահերը:
«Իշխանությունը ցածր պահելով գինը՝ չի սպասարկել սպեկուլյացիային, իշխանությոuնը ցածր գին պահելով՝ սոցիալական խնդիր է լուծել: Մենք կարծում էինք, որ տնտեսական ճգնաժամն այսքան խոր արմատներով չէր մտնի այստեղ, ու կարելի էր այն սահուն անցկացնել, որպեսզի մենք նման սթրեսներից խուսափենք»,- ասաց Ա. Շահնազարյանը:
«Ֆիքսված քաղաքականություն վարելով՝ պահել ենք դոլարը, որպեսզի կարողանանք հաղթահարել տնտեսական ճգնաժամը, բայց երբ որ տեսնում ես, որ տնտեսական ճգնաժամի դեմ այդ հնարավորություններն այլևս չկան, որ կարողանաս դոլարը պահել, պետք է թողնես, որ լողացող կուրսի անցնի, լավ է ուշ, քան երբեք»,- հավելեց հանձնաժողովի նախագահը:
Ըստ նրա` միջազգային շուկայում դոլարի կուրսի բարձրացման պայմաններում տեղական արտադրողների համար լողացող քաղաքականության անցնելը զարգացման խթան է. «Երբ միջազգային շուկայում դոլարով իրացված ապրանքը նրանք ստանում էին և փոխանակում դրամով, նրանց համար վնասաբեր էր դառնում, իսկ հիմա տեղական արտադրողները կակտիվանան»:
Պրն Շահնազարյանի ասելով՝ լողացող քաղաքականության ամբողջ ցիկլը ազատկանացված է, և «երբ տեսնենք, որ մարդիկ 310- 360-ով դոլար չեն գնում, դրանք տատանումներ կունենան, մենք կտեսնենք, որ այդ մարժան էլ (առքի եւ վաճառքի միջեւ եղած տարբերությունը) կպակասի»:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել