Աֆղանստանի նոր դեսպան Հայաստանում
ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր ընդունել է Հայաստանում Աֆղանստանի նորանշանակ դեսպան (նստավայրը` Մոսկվա) Զալմայ Ազիզին` հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:
«Հայ-աֆղանական հարաբերությունների զարգացումը բխում է երկու երկրների շահերից»,- ողջունելով հյուրին՝ ասել է Էդվարդ Նալբանդյանը եւ հույս հայտնել, որ դեսպան Ազիզին իր կարեւոր ներդրումը կունենա երկկողմ համագործակցության ընդլայնման գործում:
Նախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության հաղորդմամբ՝ զրուցակիցները քննարկել են Աֆղանստանում անվտանգության ապահովմանն առնչվող հարցեր: Այդ ենթատեքստում Էդվարդ Նալբանդյանն ընդգծել է, որ Հայաստանը կարեւորում է Աֆղանստանում կայունության ու խաղաղության հաստատումը:
Զալմայ Ազիզին 1966թ.-ից տարբեր պաշտոններ է զբաղեցրել Աֆղանստանի արտաքին գործերի նախարարության կենտրոնական ապարատում եւ արտերկրում դիվանագիտական ներկայացուցչություններում: Եղել է Աֆղանստանի արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ: 2007թ. նշանակվել է Ռուսաստանի Դաշնությունում Աֆղանստանի դեսպանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել