HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԱՄՆ դեսպանն այցելել է մարզեր

Հայաստանում ԱՄՆ Դեսպան Մարի Յովանովիչն այսօր այցելել է Դիլիջան և Վանաձոր, հանդիպել երկու քաղաքապետերին: Դիլիջանի քաղաքապետ Արմեն Սանթրոսյանի և Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանի հետ զրույցում դեսպանն անդրադարձել է քաղաքների ներկա իրավիճակին ու կարիքներին, քաղաքապետարանի գերակայություններին ու համայնքային ծրագրերին, շրջակա միջավայրի պաշտպանության նախաձեռնություններին, ԱՄՆ կառավարության, ՄԶԳ և այլ դոնոր կազմակերպությունների հետ համագործակցություններին: Այս մասին տեղեկացնում է ԱՄՆ դեսպանատան մամլո ծառայությունը: Քաղաքապետ Սանթրոսյանի հետ հանդիպումից հետո դեսպանն այցելել է պանրի արտադրությամբ զբաղվող «Դիլի» ՍՊԸ: ԱՄՆ ՄԶԳ/ՎԶԵԲ Բիզնես խորհրդատվությունների ծառայությունների (ԲԽԾ) ծրագրի ներքո համագործակցություն է հաստատվել մի խորհրդատվական ընկերության հետ, որը «Դիլի»-ին օգնում է ստեղծել ժամանակակից եռալեզու վեբ-կայք: Վերջինս մարքեթինգի հաջող միջոց է հանդիսանում` 15-20% -ով ավելացնելով վաճառքը: Քաղաքապետ Դարբինյանի հետ հանդիպումից հետո Դեսպանն այցելել է «Գրիսար» ՍՊԸ-ի հացի և մակարոնեղենի գործարան` ԲԽԾ ծրագիրից օգուտ քաղած ևս մեկ արտադրություն: «Գրիսար» գործարանում դեսպանին հայտնել են, որ ԲԽԾ-ն ուսումնասիրելով երևանյան շուկան, մշակելով ընկերության բրենդինգը և գովազդային նյութերը և բացահայտելով հավանական գնորդներին և սուպերմարքետների ցանցերը` արտադրանքի բաշխման համար օգնել է զարգացնել լայն ճանաչում ունեցող ապրանքանիշ, ընդարձակել հաճախորդների բազան: Այցելության շրջանակներում դեսպանը եղել է նաեւ ԱՄՆ դեսպանատան կողմից ֆինանսավորվող կազմակերպություններում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter