HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նոտարը պետական տուրք վճարողին պետք է տրամադրի ՀԴՄ-ի կտրոն

Փոփոխություններ և լրացում կատարելով ավելի վաղ ընդունած իր երկու որոշումներում, գործադիրը սահմանել է, որ նոտարական գործողությունների կատարման համար պետական տուրքը կանխիկ գանձելիս անդորրագրի փոխարեն նոտարը պետական տուրք վճարողին պետք է տրամադրի հսկիչ-դրամարկղային մեքենայի կտրոն։

Ակնկալվում է, որ դա կնպաստի նոտարական ծառայությունների ավելի արագ և արդյունավետ մատուցմանը` կրճատելով ևս մեկ ավելի օղակի (բանկ) դիմելու քաղաքացու պարտականությունը, նաև «մեկ պատուհանի» սկզբունքի արդյունավետ ներդրմանը։ 

Վարչապետ Տիգրան Սարգսյանը ոլորտի պատասխանատուների ուշադրությունը հրավիրել է այն խնդրի վրա, որ պետք է խուսափել բոլոր վճարումները նոտարներին վերապահելուց։

«Պետք է մտածել, որպեսզի քաղաքացիները կարողանան տեղում վճարել նաև քարտերով, - ասել է վարչապետը։ - Նոտարիատներում համապատասխան տերմինալների տեղադրման հարցում պետք է խնդրենք Կենտրոնական բանկի օժանդակությունը, որպեսզի քաղաքացին տեղում անկանխիկ վճարման հնարավորություն ունենա»։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter