HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աստղիկ Խաչատրյան

Գների բարձրացման չարաշահումներ չկան, բայց գները դեռ կաճեն

«Հիմնականում այս պահի դրությամբ ամեն ինչ նորմալ է, խանութներում հերթեր չկան, աժիոտաժային ապրանքները, որոնք առաջացրել էին խուճապը, բոլոր խանութներում են առկա, մենք բոլոր խոշոր ներկրողներին հանձնարարական ենք իջեցրել, որ ցանկացած պահանջարկ պետք է բավարարվի», - հայտարարեց Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Աշոտ Շահնազարյանը: Աշոտ Շահնազարյանի համար սպասելի էր, որ ազատականացված դրամ-դոլար հարաբերություններում 20-22 տոկոս աճի պարագայում գները կարող էին 12-13 տոկոսով բարձրանալ, հատկապես, որ այդ թանկացումները ընդամենը մի քանի ապրանքների գծով են եղել: Ըստ հանձնաժողովի նախագահի` եթե իրենց ռեեստրում գրանցված սուբյեկտները գնային փոփոխություններ կատարելը հիմնավորում են տնտեսական գործոններով, ապա այդ ժամանակ իրենք դա ընդունում են ի գիտություն, և այդ սուբյեկտները կարողանում են ըստ գների` փոփոխություն անել: Հենց այս առումով այս 4-5 ապրանքների թանկացումների մեջ նա չարաշահումներ չի տեսնում. «Չարաշահում է, երբ որ ապրանքները պահում են ու չեն տալիս հաճախորդին»: Աշոտ Շահնազարյանի կանխատեսումներով` «երբ որ մի երեք ամիս հետո մեր պաշարները որոշակի քանակով կրճատվեն և պետք լինի նոր ներմուծումներ անել, կարող է ևս 4-5 տոկոս աճ տեղի ունենալ, բայց ոչ ավել, այսինքն` այն տիրույթի սահմաններում, որը տնտեսական գործոններով հիմնավորված է, մենք ավելին թույլ չենք տա»,- հավաստիացրեց Աշոտ Շահնազարյանը: Աշոտ Շահնազարյանը 15 տոկոս թանկացում է կանխատեսում նաև դեղերի շուկայում, սակայն, ըստ նրա, դեղերի շուկան կառավարելի է, և այժմ իրենք կանխարգելիչ միջոցառումներ են իրականացնում: Ա. Շահնազարյանն ասաց նաև, որ վիճակն այժմ կառավարելի է. «Եթե նեգատիվ երևույթներն այսօր շարունակվեն, անհիմն թանկացումներ լինեն, վաղը վարույթներ կհարուցենք և մեր վարույթների միջոցով տուգանքներով կարող ենք սաստել նման իրավիճակները»: Նա նաև խորհուրդ է տալիս քաղաքացիներին ուղղակի չմտնել այն խանութներ, որտեղ գները անհիմն բարձրացվում են:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter