Շոգեբաղնիքում տրամադրել են մարմնավաճառներ
Երեկ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչություն են հրավիրվել երեք կին` 34-ամյա Էլմիրա Բ.-ն, 29-ամյա Լուսինե Ա.-ն եւ 37-ամյա Արեւիկ Ս.-ն: Պարզվել է, որ Բագրատունյաց փողոցում գործող «Կոսմոս» ՍՊԸ-ին պատկանող շոգեբաղնիքի աշխատակիցները, 2007թ. հունիսից մինչեւ այս տարվա մարտն ընկած ժամանակահատվածում հյուրանոցը տրամադրել են ինչպես թվարկված, այնպես էլ մի շարք այլ կանանց` նպաստելով նրանց պոռնկությամբ զբաղվելուն: «Կատարվում է նախաքննություն»,- տեղեկացնում է ոստիկանության մամլո ծառայությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել