Այրվել են տնակներ
Երեկ, Արարատի մարզից տեղեկություն է ստացվել, որ ժամը 17.35-ին հրդեհ է բռնկվել մարզի Նորամարգ գյուղում: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 17.58-ին, մարվել` 18.32-ին: Այրվել է Ս. Սարգսյանին պատկանող ոչ բնակելի վագոն-տնակը` 21 քմ մակերեսով:
Նույն օրը ժամը 22.17-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Գագարինի փողոցին հարակից Դալմայի այգիների տարածքում: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 22.44-ին, մարվել` 23.20-ին: Այրվել է պատկանելությունը չպարզված` 18 քմ մակերեսով ինքնաշեն փայտյա տնակ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել