45 մլն դրամ` Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտին
Կառավարությունը վերաբաշխում է կատարել ՀՀ 2011 թ. պետբյուջեում, փոփոխություններ և լրացումներ` իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում և ՀՀ կրթության և գիտության նախարարությանը հատկացրել 45 մլն դրամ` «Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ» ՊՈԱԿ-ին տրամադրելու համար։
Այդ գումարով հիմնանորոգման կենթարկվի ինստիտուտի շենքը, կկահավորվեն լսարաններն ու աշխատասենյակները, ժամանակակից տեխնիկայով կապահովվեն կինոբաժնի տաղավարները, կիրականացվեն ուսումնառության որակի բարձրացմանն ուղղված միջոցառումներ։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել