«Արցախ ՀԷԿ»-ը վաճառքի է հանել ավելի քան 3.5 մլն դրամի բաժնետոմս
Երեկ Ստեփանակերտում տեղի է ունեցել «Արցախ ՀԷԿ» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի հրապարակային տեղաբաշխման շնորհանդեսը: ԼՂՀ-ում առաջին անգամ փորձ է ձեռնարկվել ներդրումային խոշոր ծրագրում ներգրավելու նաեւ հասարակությանը: «Արցախ ՀԷԿ»-ը ընդհանուր առմամբ վաճառքի է հանել ավելի քան 3.5 մլրդ դրամի արժողության բաժնետոմս. այդ գումարը կուղղվի Արցախում փոքր նոր հէկերի կառուցմանը: Մեկ բաժնետոմսի անվանական գինն է 1050 դրամ:
Ելույթ ունենալով շնորհանդեսին` ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը նշել է, որ համարձակ տնտեսական այդ ծրագիրը լիովին իրագործելի է, ինչը հնարավորություն կտա առաջիկա տարիներին Արցախում ապահովել էլեկտրաէներեգիայի մեծ արտադրություն, ավելի շատ` ԼՂՀ ներքին պահանջարկից, ուստի մի մասը կարտահանվի: Այս մասին տեղեկացնում է ԼՂՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել