HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նալբանդյանը հանդիպել է ԱՄԷ արտաքին առեւտրի նախարարին

Այսօր ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Արաբական Միացյալ Էմիրությունների արտաքին առեւտրի նախարար Շեյխա Լուբնա Բինթ Խալեդ Ալ Կասիմիին: ԱԳՆ Մամուլի եւ տեղեկատվության վարչության հաղորդմամբ՝ «ողջունելով հյուրին` նախարար Նալբանդյանը նշեց, որ Հայաստանը կարեւորում է Արաբական Միացյալ Էմիրությունների հետ համակողմանի համագործակցության հետագա զարգացումը եւ հույս հայտնեց, որ արտաքին առեւտրի նախարարի այցը Հայաստան նոր թափ կհաղորդի հայ-էմիրաթական առեւտրատնտեսական հարաբերությունների հետագա զարգացմանն ու խորացմանը»: Էդվարդ Նալբանդյանն ընդգծեց Հայաստանի շահագրգռվածությունը ԱՄԷ-ի  հետ   քաղաքական եւ առեւտրատնտեսական  փոխգործակցության ընդլայնման գործում` կարեւորելով դրա համար անհրաժեշտ նախադրյալների առկայությունը՝ ի դեմս ծավալուն իրավապայմանագրային դաշտի: Հայաստանի արտգործնախարարը,  գոհունակություն հայտնելով  ԱՄԷ-ի եւ Հայաստանի միջեւ ապրանքաշրջանառության դինամիկ աճի կապակցությամբ, ասաց, որ հայկական կողմը պատրաստ է քննարկել ներդրումային խոշորածավալ ծրագրերի իրականցման հնարավորությունը: Էդվարդ Նալբանդյանը խնդրեց իր ջերմագին բարեմաղթանքները եւ լավագուն ցանկությունները փոխանցել ԱՄԷ ԱԳ նախարար Շեյխ Աբդալլա բին Զայեդ Ալ Նահայանին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter