Ակադեմիայում ստեղծվում է սփյուռքահայ գիտնականների տվյալների բանկ
ՀՀ ԳԱԱ Սփյուռքի բաժինը ստեղծում է ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամների եւ օտարերկրյա պետություններում ակտիվ գիտական եւ գիտատեխնիկական գործունեություն իրականացնող հայազգի գիտնականների տվյալների բանկ: ՀՀ ԳԱԱ կայք էջում` www.sci.am <http://www.sci.am>, կզետեղվեն տվյալներ սփյուռքահայ գիտնականների ներկայիս աշխատավայրի, զբաղեցրած պաշտոնի, այլ երկրների գիտական կազմակերպություններին անդամակցության մասին, ինչպես նաեւ կոնտակտային տվյալներ:
Այժմ բաժինը զբաղվում է ՀՀ ԳԱԱ տարեկան ընդհանուր ժողովին արտասահմանյան անդամների մասնակցության կազմակերպչական հարցերով: Ակադեմիայի լրատվական ծառայության հաղորդմամբ՝ ԳԱԱ արտասահմանյան անդամները հանդես կգան գիտական զեկուցումներով, կքննարկեն համատեղ հետազոտություններ իրականացնելու հնարավորությունները, երիտասարդ գիտնականների պատրաստման եւ վերապատրաստման հարցերը:
ՀՀ ԳԱԱ Սփյուռքի բաժինը ստեղծվել է 2008թ. ՀՀ ԳԱԱ ընդհանուր ժողովի որոշմամբ: 2008թ. հոկտեմբերի 10-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը եվ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը ստորագրել են համագործակցության վերաբերյալ ծրագիր:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել