HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հացի գինը չի բարձրանալու»,- վստահեցնում է ԼՂՀ վարչապետը

ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանի՝ երեկ հրավիրած մամուլի ասուլիսի հիմնական թեման դոլարի փոխարժեքի կտրուկ բարձրացումն ու դրա հետեւանքներն էին: Նա հավաստիացրեց, որ պետությունը համապատասխան քայլեր է ձեռնարկում ստեղծված իրավիճակից առանց ցնցումների դուրս գալու համար: Անդրադառնալով ապրանքների գների աճին՝ վարչապետը վստահեցրեց, որ տեղական ապրանքատեսակների մասով թանկացումներ չեն լինելու, չի բարձրանալու նաեւ հացի գինը: Ի դեպ, վերջերս ԼՂՀ նախագահի եւ Արցախի պետհամալսարանի ուսանողների հետ հանդիպման ժամանակ դարձյալ խոսվել է հացի գնի մասին: Ուսանողներից մեկի այն հարցին, թե ինչու ցորենի գնի նվազումը չի բերել հացի գնի նվազման, նախագահ Բակո Սահակյանը նշել է, որ այդ ոլորտում անկանոն վիճակ է. ուսումնասիրությունները ցույց են տվել, որ օրական մեկ շնչի համար հանրապետությունում արտադրվում է 250 գ հաց, ինչը չի եղել նույնիսկ պատերազմի տարիներին: Նախագահի կարծիքով՝ այդ ցուցանիշը իրականությանը չի համապատասխանում, ինչն էլ խոսում է այն մասին, որ նման ձեւով /արտադրանքի ամբողջ ծավալը ցույց չտալով/ հաց արտադրողները փորձում են խուսափել հարկերից: Նախագահը հավաստիացրեց, որ պետությունն այդ ուղղությամբ համապատասխան քայլեր շարունակելու է իրականացնել, սակայն անհրաժեշտ է նաեւ հասարակության օժանդակությունը: «Մեզ ամեն օր խաբում են, ու մենք դա ներում ենք, նույնիսկ ողջունում, սակայն պետք է լինի հակառակը, եւ նման երեւույթներ չպիտի հանդուրժենք»,- ասել է նախագահը` կոչ անելով ավելի խստապահանջ լինել հաց արտադրողների եւ վաճառողների նկատմամբ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter