HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տեղեկատվական բանկի ստեղծման աշխատանքները շարունակվում են

Կառավարությունն այսօրվա նիստում հաստատել է պետբյուջեից ֆինանսավորվող` անշարժ գույքի կադաստրի զարգացման 2009թ. համալիր ծրագիրը։ Փաստաթղթի հիմնական նպատակն է` ՀՀ աշխարհագրական անվանումների պետական քարտադարանի վարումը և ՀՀ սահմաններից դուրս գտնվող աշխարհագրական անվանումների տեղեկատվական բանկի ստեղծումը։ Այս մասին տեղեկացնում է կառավարության մամլո ծառայությունը: Նշվել է, որ 2002-2007թթ. արդեն իսկ իրականացվել են ՀՀ բոլոր մարզերի աշխարհագրական անվանումների հաշվառման և գրանցման աշխատանքները, ստեղծվել է աշխարհագրական անվանումների պետական քարտադարանը։ 2006թ. ներդրվել է քարտադարանի ստեղծման և վարման ավտոմատացված համակարգը, 2007թ. պատրաստվել են բոլոր մարզերի աշխարհագրական անվանումների պաշտոնական տեղեկատուները, իսկ 2008թ. հրատարակվել է հայերեն լեզվով էկզոնիմների (օտարածին` հայերենում գործածվող և տեղերում օգտագործվող անվանումներից էապես տարբերվող անվանումների) համառոտ ցանկը։ Այս տարի համալիր ծրագրով նախատեսվում է իրականացնել ՀՀ աշխարհագրական անվանումների պետական քարտադարանի վարման և թարմացման աշխատանքները, որոնք կրում են շարունակական բնույթ։ Վարման ընթացքում կշարունակվի նաև 2007թ. հունիսի 15-ին կայացած ԱՊՀ մասնակից երկրների միջպետական խորհրդի 26-րդ նստաշրջանում ընդունված որոշման շրջանակներում աշխարհագրական անվանումների տեղեկատվության փոխանակման գործընթացը։ Կշարունակվեն նաև 2008թ. սկսված ՀՀ սահմաններից դուրս գտնվող աշխարհագրական օբյեկտների անվանումների տեղեկատվական բանկի ստեղծման աշխատանքները, որոնք կարևոր նշանակություն ունեն լրատվական, գիտական, կրթական, քարտեզագրական և այլ ոլորտներում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter