HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շուկայում իրավիճակը կայունացել է, իրավիճակը չարաշահողների նկատմամբ վարույթներ կհարուցվեն

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը շարունակում է վերահսկողությունը շուկայում տեղի ունեցող զարգացումների նկատմամբ: Հատուկ այդ նպատակով Հանձնաժողովի նախագահի հրամանով ստեղծված աշխատանքային խմբի մոնիտորինգի համաձայն, այսօր արդեն շուկայում կայունություն է գրանցվել, աժիոտաժային իրավիճակը վերացել է, հանրապետության` մոնիտորինգի ենթարկվող մի քանի ցանցային սուպերմարկետներում եւ առեւտրի մանրածախ կետերում գների փոփոխություններ չկան, մյուսներում կամ կայունություն է, կամ առաջին անհրաժեշտության ապրաքնների բարձրացումներ նկատվել են միայն կոնկրետ 4-5 ապրանքատեսակների առնչությամբ: Արդեն իսկ դոլարի փոխարժեքի կայունացմանը զուգընթաց, խոշոր ներկրողների հետ նախնական քննարկումների արդյունքում ակնկալիք կա, որ ապրանքային շուկաներում իրավիճակն ավելի կբարելավվի: Միեւունույն ժամանակ, աշխատանքային խումբը գրանցում է բոլոր ահազանգերն ու տվյալները, որոնք ստացվում են խնդրի առնչությամբ: Վաղը` մարտի 6-ին, ժամը 11.00-ին տեղի ունենալիք ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի հերթական նիստում ի շարս այլ հարցերի, կքննարկվեն նաեւ շուկայի վերահսկողության ընթացքի վերաբերյալ հարցեր: Նախապատրաստված նյութերի հիման վրա նախատեսվում է, որ մի քանի շուկաներում վարույթներ կհարուցվեն` տնտեսական գործոններով չհիմնավորված գների բարձրացումների, արհեստական դեֆիցիտի մասին վկայող տվյալների առնչությամբ: Ավելի վաղ` մարտի 3-ին, Հանձնաժողովը հանդես էր եկել տնտեսվարողներին նախազգուշացմամբ` զերծ մնալ վերոհիշյալ պատճառաբանությամբ գների չհիմնավորված բարձրացումներից, գերիշխող դիրքի չարաշահումներից կամ հակամրցակցային համաձայնություններից: Մարտի 4-ի ճեպազրույցում Հանձնաժողովի նախագահ Աշոտ Շահնազարյանը հայտարարել էր, որ այդ օրը նախազգուշացման փուլը համարում է ավարտված եւ խախտումների մասին վկայող տվյալների առկայության դեպքում վարույթներ կհարուցվեն: Հարցի քննարկումից հետո` ժամը 12.00-ին Հանձնաժողովի նախագահ Աշոտ Շահնազարյանը կպատասխանի լրագրողների հարցերին: Այս մասին հայտնում է ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի մամուլի ծառայությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter